«Չելսի»-ն Ռոյսի համար 25 մլն է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի համար առաջարկել 25 մլն եվրո: Տեղեկություններ կան, թե առաջին հերթին դա ցանկանում է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ընդգծենք, որ Ռոյսին ձեռք բերելու համար պայքարում են նաև «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Արսենալ»-ն ու «Մաչեստեր Սիթի»-ն:

Հիշեցնենք նաև, որ ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ «Բորուսիա»-ից հետո նա կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա»: Գերմանական ակումբի կազմում Ռոյսն անցկացրել  է 68 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ:




Լրահոս