Սա ամենատարօրինակ Ամփոփիչ մրցաշարերից էր. Ռաֆայել Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Լոնդոնում ավարտված Ամփոփիչ մրցաշարի արդյունքները:

Հիշեցնենք, որ սերբ Նովակ Ջոկովիչի և շվեցարացի Ռոջեր Ֆեդերերի միջև եզրափակիչը չկայացավ Ռոջերի վնասվածքի պատճառով:

«Կարծում եմ, որ այդպիսի մրցաշարում եզրափակչից հետ կանգնելն ամենավատն է, որ կարող է տեղի ունենալ: Բայց բոլորից վատ իրեն հիմա զգում է Ռոջերը, չէ՞ որ նա ֆիզիկապես չկարողացավ դուրս գալ կորտ», – նշել է Նադալը:

«Իմ տեսած բոլոր մրցաշարերից սա ամենատարօրինակն էր: Չկար այն պայքարը, որը պետք է տեղի ունենար մոլորակի 8 ուժեղագույն թենիսիստների միջև: Այդպիսի մակարդակի վրա էր միայն Ֆեդերերի ու Վավրինկայի միջև տեղ ունեցած խաղը», – հավելել է իսպանացի թենիսիստը:

 




Լրահոս