«Վերնիսաժի գործով» ամբաստանյալի համար շտապօգնություն է կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկում է «Վերնիսաժի գործով» դատավարությունը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատական նիստը կսկսվի ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի համար կանչվել է շտապօգնություն, և բուժզննումն անցնելուց հետո միայն նիստը կմեկնարկի:

Հավելենք, որ գործով անցնող անձանց հարազատները հավաքվել են դատարանի առջև: Դատարանում տեղ չլինելու պատճառով նրանցից շատերը չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, իսկ դատավորը կարգադրել է, որ նիստերի դահլիճում կանգնած մարդ չլինի: Այժմ կարգադրիչները փորձում են կարգավորել իրավիճակը:




Լրահոս