Խորհրդային Հայաստանի այլախոհությունը` նախկին դատապարտյալի բնորոշմամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոխությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Ուշագրավ է այն հանգամանքը, գրքի հեղինակը ևս դատապարտվել և աքսորվել է Խորհրդային տարիներին` այլախոհության, հակասովետական գաղափարների, պայքարի համար: Վարդան Հարությունյանի ներկայացմամբ` երբ ինքը սկսել է գրքի վրա աշխատել, դիմել է ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), որպեսզի օգտվի նրանց արխիվից: «Միայն արտագրելու միջոցով եմ կարողացել այդտեղից ինֆորմացիա վերցնել, քանի որ արգելված է պատճենել և լուսանկարել, մի որոշ ժամանակ էլ դադարեցրի արխիվում աշխատելը, հետո` 2010-ից, երբ որոշեցի վերսկսել աշխատանքները և դիմեցի ԱԱԾ-ին, պարզեցի, որ ԱԱԾ-ն բոլորովին էլ ԱԱԾ չէ, այս տարիներին դարձել է ԿԳԲ, և իրենց համարժեք մոտիվներով, ամեն ինչ փակել` պատճառաբանելով, որ դա իրենց ինֆորմացիան է, և այն փակ է»,-ասաց Վարդան Հարությունյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր գրքի գլխավոր նպատակը մեր սերունդների աչքերը բացելն է, խորհրդային տարիների մութ ու  ստվերային գործունեության իրական պատկերը ներկայացնելը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, որոնցից մի քանիսը վերոնշյալ գրքի հերոսներն են: Նրանցից են Պարույր Հայրիկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ազատ Արշակյանը և այլոք: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ըստ Պարույր Հայրիկյանի և Ազատ Արշակյանի՝ գրքում ներառված իրադարձությունները և ներկայացված դեպքերի բովանդակությունն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը. դրանցում մեծ է սուբյեկտիվության գործոնը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս