Football-espania-ն հայտնում է, որ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլին հրավիրել է իր մարզչական շտաբ, սակայն վերջինս հրաժարվել է:
Պույոլը նախընտրել է մնալ «Բարսելոնա»-ում և շարունակել աշխատանքը որպես կատալոնական ակումբի սպորտային տնօրենի օգնական։