«Ինտեր»-ը կհրաժարվի Իկարդիից կամ Մանչինիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի և հարձակվող Մաուրո Իկարդիի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն և նրանցից մեկնումեկը մինչև մրցաշրջանի ավարտը կլքի ակումբը. վստահեցնում է  Tuttosport-ը:

Աղբյուրի տվյալներով` արգենտինացուն դուր չի եկել, որ մասնագետը նրան չի ներառել «Միլան»-ի հետ դերբիի կազմում, իսկ մինչ այդ էլ նրանք քննադատել էին  «Կարպի»-ի դեմ խաղի համար: Եթե մինչև մրցաշրջանի ավարտը «Ինտեր»-ը չփոխի մարզչին, ապա Մաուրոն կպահանջի հեռացնել նրան ակումբից:

Ընթացիկ մրցարջանում Իկարդին 19 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: 22-րդ տուրից հետո իտալական ակումբը գտնվում է 4-րդ հորիզոնականում:




Լրահոս