
«Մեծ սաղավարտի» երկակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն բրիտանացի Էնդի Մարեյը պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ծագել են իր մեջքի վիրահատությունից հետ:
«Այս մրցաշրջանում ինձ համար շատ ծանր էր, բայց ես շատ բան սովորեցի: Տխուր էի, որ ամեն ինչ ավարտվեց Ֆեդերերին խոշոր հաշվով պարտությամբ, բայց դա ինձ լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի: Դժվար պահերին ես հիշում էի, որ դեռ մեկ տարի առաջ տանը նստած բուժվում էի և թենիս նայում հեռուստացույցով:
Այժմ ինձ դժվար աշխատանք է սպասվում. ցանկանում եմ միավորներ հավաքել վարկանիշի համար և խաղալ լիդերներին հավասար», – նշել է Մարեյը: