Ֆոտոշոփը Մադոննային 10 տարով երիտասարդացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Perez Hillton կայքը հրապարակել է երգչուհի Մադոննայի չմշակված լուսանկարները, որոնք 2010-ին արվել են Interview ամսագրում տեղադրվելու նպատակով: Համացանցի օգտատերերն ապշել են այն տարբերություններից, որոնք առկա են հրապարակված լուսանկարների և դրանց բնօրինակների միջև:

Դատելով ցանցում հայտնված լուսանկարներից՝ Interview-ի ֆոտոխմբագիրները ստիպված են եղել բավականին մեծ ջանք գործադրել հանրահայտ երգչուհու լուսանկարների փոփոխության համար: Նրանք «ջնջել» են Մադոննայի կնճիռները, փոփոխել նրա դեմքի ուրվագիծը և մաշկի ռելիեֆը, ինչպես նաև՝ գունավոր լուսանկարները սև ու սպիտակ դարձրել: Արդյունքում՝ 51-ամյա դերասանուհին ավելի քան 10 տարով երիտասարդ է երևում:

madonna1

madonna2




Լրահոս