Armenian text to speach

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Այսօր երգչուհի Մադոննայի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի երգչուհի Մադոննայի ծննդյան օրն է: Մադոննան ծնվել է Հուրոն լճի ափին գտնվող Բեյ Սիթի փոքր քաղաքում, Միչիգան նահանգ, ԱՄՆ: Նա սերում է կանադական ֆրանսիացիներից, հայրը՝ Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժեներ-դիզայներ Chrysler/General Motors ընկերությունում։ Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում։

Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963 թ.)։ Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա։ Մադոննան համոզեց հորը որպեսզի հաճախի բալետի դասընթացների։ Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և West Middle դպրոցներ։ Դպրոցն ավարտելուց պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, որտեղ ստանում է պարային կրթություն։

Երբ Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարողի կարիերան, նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք: Որոշ ժամանակ նա աղքատ կյանք էր վարում, քանզի համարյա գումար չուներ։ Որոշ ժամանակ նա աշխատում էր որպես մատուցողուհի։

1979 թվականին Պատրիկ Էրնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարում էր նրա համերգներին[5] և այդ ժամանակ սիրահարվում է երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծում է իր առաջին ռոք խումբը՝ Breakfast Club:[6] 1980 թվականին նա ստեղծում է Emmy խումբը Ստեֆան Բրեյմի հետ։[7] Բրեյմի հետ ձայնագրած պարային երգերը գրավում էին Նյու Յորքի գիշերային ակումբների ուշագրությունը։

DJ և պրոդյուսեր Մարկ Կամինսը տպավորված էր Մադոննայի դեմո ձայնագրություններից և դրա պատճառով նա ծանոթացրեց երգչուհուն Sire Records ընկերության հիմնադիր Սեյմուր Ստեյնի հետ։

Հաջորդ տարվա ընթացքում Մադոննան պարային ոճի դեմո ձայնագրություններ էր ձայնագրում և փորձում “Գոտեմ Փրոդակշնս”-ի օգնությամբ տարածել դրանք։ Շուտով երգչուհին լքում է ընկերությունը և որոշում սկսել ամեն ինչ նորից։ Նա նոր դեմո ձայնագրություն է ձայնագրում, այն ներառում է 4 պարային երգ՝ «Everybody», «Ain’t No Big Deal», «Stay», и «Burning Up», Մադոննան միայնակ հասնում է նրան, որ այդ ձայնագրությունները լսեն պետքական մարդիկ։ Այդ նպատակին հասնելու համար Մադոննան ընտրեց Մանհեթենի «Danceteria» ակումբը։

Այն տեղ նա ծանոթանում է հանրահայտ DJ Մարկ Կամինսի հետ և մի քանի օր համատեղ կյանքից հետո Մադոննան Կամինսին ցույց է տալիս իր ձայնագրությունները։ Կամինսին ձայնագրությունները դուր են գալիս և նա այդ երգերը ներառում է «Danceteria» ակումբի երգացանկի մեջ, այցելուները հավանում են այդ երգերը և Մարկը հասկանում է, որ նրա առջև նոր «աստղ» է կանգնած։

Կեյմսը արդեն մի քանի անգամ «Այլենդ Րեկորդս»-ի համար նոր երգիչների էր գտել։ Մադոննայի ձայնագրություններով սկավառակը նա տարավ «Այլենդ Րեկորդս»-ի ղեկավար Կրիս Բլեկուելի մոտ։ Սակայն նրան դուր չեկան այդ ձայնագրությունները և այդ ժամանակ նա ընկերացավ «Warner Sire»-ի ռեփերտուարի համար պատասխանող Մայքլ Ռոզենբլատի հետ։ Կամինսը հրավիրեց Ռոզենբլատին «Danceteria» ակումբ Մադոննայի հետ ծանոթանակու համար։ Մի քանի օրից նա Անգլիայից նոր ժամանած «Wham!» խմբին տանում է «Danceteria», խմբի սոլիստ Ջորջ Մայքլը նկատում է գեղեցկադեմ երգչուհուն։ Մինչև Կեյմինսը նրանց կծանոթացներ, Ռոզենբլատը հասկացավ, որ այդ տարօրինակ հագուստով աղջիկը Մադոննան է։ Ռոզենբլատը ներկայացավ, ներկայացրեց Ջորջ Մայքլին, հրավիրեց Մադոննային իր ընկերություն նրա դեմո ձայնագրություններով հադերձ։




Մամուլի Տեսություն

Լրահոս