«Իսլամական պետությունը» մահապարտ-երեխաների է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերում «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության նոր տեսահոլովակ է հայտնվել. տեղեկացնում է Daily Mail-ը:
Տեսահոլովակում պատկերված է տասնյակ ղազախ երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացը:

Հոլովակը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի բարին»:

Տեսագրության սկզբում երևում է սպիտակ ձիու վրա նստած ձիավորը՝ ԻՊ-ի դրոշը ձեռքին: Նկարահանման բոլոր մասնակիցները սպիտակազգեստ են, և միայն պարագլուխն է սև հագած: Կադրում հնչող ձայնն ասում է. «Ծանոթացե՛ք Ղազախստանի երկրից մեր նոր եղբայրների հետ»:

Խաղաղ գրոհայիններից մեկը պատմում է, թե ինչպես են ջիհադիստների պատրաստում Սիրիայի և Իրաքի ճամբարներում:

Շուտով էկրանին են հայտնվում երեխաներ՝ ջիհադի ապագա զինվորները, որոնց գրել ու կարդալ են սովորեցնում: Նրանք ստանում են նաև ռազմական կրթություն, ծանոթանում շարիաթի կանոններին:

Ղազախ երեխաներից մեկին հարցնում են, թե նա ինչ է դառնալու: «Ես կդառնամ այն մարդը, ով կսպանի քեզ՝ անհավատիդ: Ես մոջահեդ եմ դառնալու»:




Լրահոս