Ղազախստանի իշխանությունները նախատեսում են օրենսդրական տուգանքներ սահմանել առցանց անպարկեշտ լեզվի համար, հայտարարել է վարչապետ Օլժաս Բեկտենովը։
«Մշակվել է Ղազախստանի Հանրապետության «Առցանց հարթակների և զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրինագիծը նախատեսում է վարչական պատասխանատվություն սահմանել առցանց հարթակներում անպարկեշտ լեզվի համար», – ասել է Բեկտենովը՝ պատասխանելով խորհրդարանական հարցմանը, որը վերաբերում էր կրթական նպատակներով ներկայացվող դասընթացների և միջոցառումների ժամանակ անպարկեշտ լեզվի հանրային օգտագործման իրավական գնահատմանը։
Ղազախստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ փաստաթղթում առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 434-րդ հոդվածը, որն արդեն իսկ անպարկեշտ լեզուն և հասարակական կարգը խախտող այլ նմանատիպ գործողությունները սահմանում է որպես մանր խուլիգանություն և ենթադրում է վարչական պատասխանատվություն։




























