Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով աշխարհում առավել հայտնի է որպես Պելե, երկուշաբթի հոսպիտալացվել է միզատար ուղիների ինֆեկցիայի հետ կապված. հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Սան Պաուլուի Ալբերտ Էնշտեյնի հիվանդանոցը:
Ֆուտբոլի արքայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ 74-ամյա Պելեն պետք է հակաբիոտիկով բուժման կուրս անցնի: Պելեի վիճակը գնահատվել է որպես կայուն:
Ընդամենը 10 օր առաջ այդ նույն հիվանդանոցում վիրահատվել է երիկամներում և միզապարկում հայտնաբերված քարերի հեռացման կապակցությամբ. տեղեկացնում է ТАСС: