ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կիեւյան կամրջի հարեւանությամբ

Երեկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի երթ իրականացրեց դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: Այն նվիրված էր 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցած դավադիր սպանությանը: Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը, համայնքի ղեկավարը սպանվեց այդ օրը:
Նշենք, որ դեպքից անցել է մեկ տարի, սակայն գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, եւ մեղավորները պատժված չեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամեն անգամ, երբ այցելում եմ եկեղեցի՝ աղոթելու կամ մոմ վառելու, ականատես եմ լինում տգեղ մի երեւույթի: Դեռ մոմերն ամբողջովին չվառված, մի կին դրանք հավաքում է եւ լցնում դույլի մեջ: Խնդրում եմ ասեք, արդյոք դա նորմա՞լ երեւույթ է:

Աննա Եղոյան (27 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդտեղ ոչ մի զարհուրելի բան չկա, քանի որ ձեր գումարը, որ արդեն իսկ մոմի համար վճարել եք, կօգտագործվի եկեղեցու կարիքների համար, իսկ մոմն էլ արդեն լուսավորեց եկեղեցին, եւ էական չէ` մոմը շուտ հանգցրեցին, թե այն վառվեց մինչեւ վերջ: Պետք չէ դրա մասին մտածել:
Հիշեք, որ եկեղեցի այցելելիս կարեւորն Աստծո հետ հաղորդակցվելն է, աղոթելը, Սբ. Պատարագին մասնկացելը, հաղորդություն ստանալը: Մոմավառությամբ չսահամանափակեք ձեր հոգեւոր կյանքը: Այն գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որով, սակայն, անհնար է ստանալ մեղքերի թողություն եւ առավել եւս հասնել հոգու փրկության:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե` հոգեւոր կյանքը մոմավառությամբ սահմանափակել պետք չէ, սակայն մյուս կողմից էլ` դժվար է համաձայնել Տեր հոր այն պնդման հետ, թե որեւէ վատ բան չկա նրանում, երբ դեռ քո մոմը չվառված` այն հանգցնում եւ նետում են դույլերը: Առավել եւս, որ այդ մոմերի համար մարդիկ գնալով ավելի ու ավելի թանկ են վճարում: Տարիներ առաջ 1 փոքր մոմի արժեքը կազմում էր 20 դրամ, իսկ հիմա 60 դրամ է (եռակի թանկացում):

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե մեքենան գողանում են, ապա ապահովագրական ընկերությունն արդյոք ավահովագրված մեքենայի առեւանգման դեպքում իրավունք ունի՞ չվճարել ապահովագրական հատուցումը մինչեւ գործով նախաքննության ավարտը:

Ալիկ Եղիազարյան (53 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, իրավունք ունի, թեեւ այս հարցը կարգավորվում է կողմերի միջեւ կնքված ապահովագրության պայմանագրով, սակայն, որպես կանոն, ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն չտալ ապահովագրական հատուցում մինչեւ մեքենայի առեւանգման վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտը: Բացի այդ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ եթե տուժողի եւ ապահովագրական ընկերության միջեւ առկա է քաղաքացիական վեճ կամ պատահարի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ քաղաքացիական կամ քրեական գործի ելքից, ապա ապահովագրական հատուցում տալու ժամկետները կասեցվում են մինչեւ քաղաքացիական կամ քրեական գործով վերջնական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ 2013 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383.951, ինչը 2012 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19.243-ով: Ավելացնենք, որ 2013 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով դժբախտ պատահարներից ապահովագրության շուկան աճել է 30%-ով եւ կազմել 427 միլիոն դրամ:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե վարձու աշխատողին արտասահմանում բժշկական հաստատության կողմից տրամադրվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, ապա դա անցողի՞կ է ՀՀ-ում: Եթե այո, ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը:

Հասմիկ Մարդյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մարդյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով, համաձայն որի՝ Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):
Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում՝ ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն թղթաբանական մեծ քաշքշուկի մեջ հայտնվելուց հետո միայն կարելի է արդյունքի հասնել եւ ստանալ անաշխատունակության սպասված թերթիկը:




Լրահոս