Հունիսի 4-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.20-ի սահմաններում մի տղամարդ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել Դավիթաշենի կամրջից՝ վերջ տալով կյանքին:
Ընկնելու արդյունքում ինքնասպանություն գործած տղամարդու մարմինը ջախջախվել է, նրա դեմքը անճանաչելի է:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան բաժինների պետեր Արմեն Գասպարյանի և Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության 22 բրիգադը, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության Փրկարար ուժերի Հատուկ փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը: Ոստիկանությունը փորձում է պարզել ինքնասպան տղամարդու ինքնությունը, սակայն Գ. Շամշյանի կարծիքով դա նրանց հեշտ չի հաջողվի, քանի որ, ինչպես նշեցինք, ինքնասպանություն կատարածի դեմքը անճանաչելի էր դարձել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի