Ոստիկանները բերման են ենթարկել 19-ամյա տղա եվ աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:
Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել նաև 19-ամյա մի աղջկա, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության հանցակցության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:




Լրահոս