«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել իր թիմի խաղի մասին, ինչպես նաև գովեստի խոսքեր ուղղել հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Հաշվի առնելով մեր թիմի կազմի հզորությունը՝ կարծում եմ, որ մենք միայն պրեսինգի ենք ենթարկելու մրցակցին: Կփորձենք կատարելագործել մեր խաղն ու հաղթանակի հասնել Հռոմում:
Ագուերոն աշխարհի լավագույն հարձակվողն է: Հիանալի է, որ Պրեմիեր լիգայում այդքան հզոր ֆուտբոլիստներ են խաղում: Նախորդ տարի Լուիս Սուարեսն էր, այժմ Ագուերոն և Դիեգո Կոստան»,- նշել է Լեմպարդը: