Օրենքներն ինչքան էլ Մարգրիտի պես պճնեն-բերեն, մեր ժողովուրդը Նատալյա է ուզում. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվում էր ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նախագիծն իրավական տեսակետից փնթի է և պետք է լրամշակվի: Այս տեսակետը վիրավորական համարեց Հովհաննես Մարգարյանը: Արծվիկ Մինասյանն էլ պարզաբանեց, որ ինքը նկատի ունի, որ իրավաբանական առումով է նախագիծը փնթի, այլ ոչ` գաղափարապես:

Հովհաննես Մարգարյանը շարունակում էր պաշտպանել իր օրինագիծը. «Ժողովրդական խոսք կա` «Մեր ըսկին ձեր ոչնչից լավը չէ՞»: Մեր ժողովուրդը պահանջում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Օրենքներն ինչքան էլ Մարգրիտի պես պճնեն-բերեն, ասեն` լավն է, միևնույն է, մեր ժողովուրդը Նատալյա է ուզում», – հայտարարեց նա:




Լրահոս