Երկրպագուների սուլոցներով համերգը չի օգնի թիմին. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խնդրանքով դիմել է ակումբի երկրպագուներին: Նա խնդրել է երկրպագուներին  մարզադաշտում չսուլել ֆուտբոլիստների ետևից՝ համարելով, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

«Ես իրավմամբ կարող եմ հասկանալ երկրպագուներին: Ես նույնպես գոհ չեմ: Բայց չեմ կարծում, որ սուլոցները կարող են օգնել թիմին», – նշել է Կլոպը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե «Բորուսիա»-ի ղեկավարությունը պաշտպանում է թիմին ուղղված սուլոցները՝ չբացառելով, որ դա կարող է օգնել թիմին:

Գերմանիայի առաջնության 12 խաղերից հետո դորտմունդցիները վաստակել են 11 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 17-րդ հորիզոնականը:




Լրահոս