Եղվարդում հայտնաբերվել են նոր հիվանդներ և տեղափոխվել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով` ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարը մեկնել էր Եղվարդի տարածաշրջանի Նաիրիի բժշկական կենտրոն: Արդյունքում ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես`

– հիվանդների բուժման գործընթացում ընդգրկվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները.

– Նաիրիի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն և արագ արձագանքում, որի արդյունքում երեխաների մոտ այսօր նկատվում է առողջացման դրական տեղաշարժ.

– հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և իրականացվել են բակային համայցեր: Արդյունքում հայտնաբերվել են նոր հիվանդներ, որոնք ևս տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարը երկու ժամյա պարբերականությամբ զեկուցում է աշխատանքների ընթացքի և հիվանդների մասին: Այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ, որից 46-ը հոսպիտալացված են Նաիրիի բժշկական կենտրոն, 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա և կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը:

– Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա /sh. zonae/:

– Ուսումնասիրվել են Եղվարդի նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները, վերցվել են սննդի, խմելու ջրի նմուշներ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշառումներ են իրականացվել նաև սպասարկող անձնակազմի շրջանում:

– Հիվանդների տնային օջախներում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանման աշխատանքներ` կենցաղ-կոնտակտային ճանապարհով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:

Երեխաների առողջական վիճակը բավարար է, իրավիճակը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են:




Լրահոս