Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ճաշը վրան թափվելու հետևանքով «ջերմային այրվածք 2-3 աստիճանի այրվածքներով» բուժօգնության են տեղափոխել երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վ․ Ս․-ի 37-ամյա մայրիկի կողմից իրենց բակում գազաբալոնի վրա կաթսայով ապուր եփելու ժամանակ երեխան մոտեցել, քաշել է, կաթսան շրջվել է, և ապուրը թափվել է նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վերը նշված այրվածքները։























































































