Անգլիա հերոին են ներկրել կատուների օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները արգելափակել են Հարավաֆրիկյան հանրապետությունից Մեծ Բրիտանիա ներկրվող թմրանյութերի հոսքը: Ինչպես տեղեկացնում է Յոհանեսբուրգի Star թերթը, Լոնդոնում դատարանի առաջ կանգնել է ոմն Սքոտ Պարկերը, ով ձերբակալվել է մոտ 800 հազար ֆունտ ընդանուր արժողությամբ հերոին ներկրելու փորձի համար:

Թմրանյութը թաքնված է եղել կատուներ տեղափոխելու համար նախատեսված արկղերի մեջ, որտեղ գտնվում էին նաև կենդանիները:

Պարկերն ունի բրիտանական և հարավաֆրիկյան քաղաքացիություն: Նրա ինքնաթիռը, որը վայրեջք է կատարել Հիտրոու օդանավակայանում, կատարում էր Յոհանեսբուրգ-Լոնդոն չվերթը: Բրիտանացի մաքսավորների մոտ կասկած առաջացրել է այն հանգամանքը, որ կատուների վանդակները չափից շատ ծանր են եղել:




Լրահոս