Երևանի 57-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Ձորաղբյուրի ջրհորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների Այգեգործական փողոցում քաղաքացին ընկել է ջրհորը և չի արձագանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Երևան քաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Ա. Զ.-ի (ծնվ. 1957 թ.) դին ջրափոսից դուրս է բերվել տեղի ուժերով:




Լրահոս