Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, թե ինքն ամեն ինչ ճիշտ է անում: Դորտմունդցիների գլխավոր մարզիչը հայտարարել է, որ կկարգավորի իրավիճակը:
«Ես կկարգավորեմ իրավիճակը` բոլոր միջոցներով: Բոլորը վստահ են, որ մենք ճիշտ ենք աշխատում: Մենք էլ մեկ գիշերվա ընթացքում չենք հիմարացել և գիտենք, թե որ մեթոդն է գործում, որը` ոչ»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 13 տուրից հետո «Բորուսիա»-ն 11 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: