ԵՏՄ պայմանագրի քննարկումն այսօր կավարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ նիստի սկսվելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

ԱԺ նախագահը  տեղեկացրեց նաև, որ այսօր ավարտվելու է ԵՏՄ պայմանագրի քննարկումը, ինչպես նաև՝ այս տարվա ԱԺ նստաշրջանը: Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ նստաշրջանի ավարտին հնչելու է մեր պետական հիմնը, ուստի՝ հորդորեց պատգամավորներին ժամը 17:00-ին անպայման ներկա լինել նիստերի դահլիճում:

«17:00-ին անպայման եղե´ք նիստերի դահլիճում, կրկնում եմ` 17:00-ին, այսինքն` ժամը 5-ին»,-ասաց ԱԺ խոսնակը:




Լրահոս