ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Երեւանի Քաղաքապետարանի մոտ էին հավաքվել փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները եւ պահանջում էին, որ իրենց ձեռքից չխլեն «մի կտոր հաց» վաստակելու իրավունքը: Մոտ երկու ժամ սպասելուց հետո մարդիկ հասկացան, որ իրենց դիմում-բողոքներին ոչ մեկն էլ չի պատասխանելու: Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «որեւիցե պաշտոնյա պատասխան չտվեց քաղաքացիների բողոքի ընթացքի վերաբերյալ: Քաղաքապետարանից երկու անգամ զանգահարեցին, ասեցի, որ բողոքի մասնակիցները դիմում են գրել, պատասխան են պահանջում, ասեցին հեսա կմոտենան, բայց շուրջ մեկ ժամ տեւեց այդ մոտենալը»: Այնուհետեւ տիկին Փոստանջյանը առեւտրականներին խոստացավ այդ հարցը բարձրացնել Կառավարության «հարց ու պատասխանի» ժամանակ:  «Ես հարց ու պատասխանի ժամանակ առեւտրականների վերաբերյալ հարցը բարձրացրել եմ, բայց իմ բարձրացրած խնդրին լուծում տալու ցանկություն չունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մերժման դիրքորոշում են ընդունել, որովհետեւ որեւիցե կերպ չասվեց, որ նրանք որեւէ կերպ կարող են հետ նահանջել: Քանի որ մենք պլանավորում ենք մի քանի նոր միջոցառումներ, առեւտրականների հետ վաղը կհանդիպենք, նոր ծրագրեր կկազմենք, քայլ առ քայլ հասնելու նրան, որպեսզի հնարավորություն ընձեռվի այդ անձանց` իրենց բացօթյա առեւտուրն  իրականացնել: Այսինքն` մինչեւ վերջ պայքարելու ենք»:




Լրահոս