Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկը, ով արդեն ավարտել է կարիերան, անդրադարձել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի վերջին հաջողություններին:
Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդին վստահ է, որ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է բարձրակարգ թենիսիստ մնալ, իսկ անցյալ տարվա անկումը եղել է միայն նրա առողջական խնդիրների հետևանքը:
«2013թ. տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ֆեդերերն ակնհայտորեն փոքրացրել է իր հանդեպ պահանջները և սկսել է ավելի վատ խաղալ: Բայց դա կարիերայի մայրամուտ չէ, իսկ ամբողջովին հաջող հանդես գալու համար նրան խանգարել է մեջքի վնասվածքը: Եթե նա համապատասխան ֆիզիկական կարգավիճակ է ունենում, ապա անհավանական թենիս է խաղում», – նշել է Ռոդիկը:
«Նախորդ մրցաշրջանն ապացուցեց, որ Ֆեդերերին միայն անհրաժեշտ է հեռու մնալ վնասվածքներից և հավատալ սեփական ուժերին: Այժմ նա կրկին կարիերայի գագաթնակետում է գտնվում»,-հավելել է նա: