Չեչնիայի իշխանությունները տեղյակ էին սպասվող հարձակման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կովկասի անջատողականները հինգշաբթի տեսագրություն են հրապարակել, որում իրենց «Իմարատ Կովկաս» խմբավորման անդամներ կոչող անձինք իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը Գրոզնիի վրա կատարված հարձակման համար, տեղեկացնում է BBC-ն:

Այդ վարկածը պաշտպանում են նաև իշխանությունները, ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Հարձակումը տեղի է ունեցել նախորդ գիշեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, գրոհայինները կրակ են բացել ոստիկանների վրա, ինչից հետո փոխհրաձգությունները շարունակվել քաղաքի տարբեր մասերում:

Կրակոցները Գրոզնիումշարունակվել են ողջ գիշեր և առավոտյան: Արդյունքում, պաշտոնական տեղեկությունների համաձայն, զոհվել է 10 ոստիկան, ևս 28-ը վիրավորվել են:

Կադիրովը հայտարարել է 9 զոհված գրոհայինների մասին: Նրա խոսքով, Չեչնիայի իշխանությունները նախօրոք իմացել են այն մասին, որ գրոհայինները պատրաստվում են հարձակվել քաղաքի վրա:

«Մենք ձեռք էինք բերել Դոկու Ումարովի եղբոր խոսակցության ձայնագրությունը: Մենք գիտեինք, որ ահաբեկիչները ծրագրում են բոլոր ուժերն օգտագործել և ուղարկել մարդկանց Գրոզնի», – ասել է Կադիրովը:




Լրահոս