Armenian text to speach

Պուտինը Կրեմլում աշխատանքային հանդիպում է անցկացրել Չեչնիայի ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում աշխատանքային հանդիպում է անցկացրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և բոլոր չեչեններին Ուկրաինայի հետ պատերազմում մասնակցության համար՝ նշելով, որ «նրանք իսկական մարտիկներ են»։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Չեչնիայի ժողովուրդը կրկին կաջակցի Կադիրովին այս տարվա նախագահական ընտրություններում։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Չեչնիան վերջին տարիներին շեշտակի փոխվել է, և որ Կադիրովի ղեկավարության ներքո մեծ առաջընթաց է գրանցվել։

Ռուսաստանի Դաշնության շատ շրջաններ պետք է հետևեն Չեչնիայի օրինակին ծնելիության մակարդակի առումով, ասել է Պուտինը։

 




Լրահոս