
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ամփոփել է ավարտված մրցաշրջանը և նշել, որ վնասվածքները սպորտի անբաժանելի մասն են:
«Տարվա առաջին հատվածն ուղղակի հրաշալի էր։ Ցավոք, դրանից հետո վնասվածքներ եղան: Երբ նոր էի սկսում կարիերաս, չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան շատ հաղթանակներ կունենամ և տիտղոսներ կնվաճեմ։ Այս պահին ցանկալի է երջանիկ լինել եւ շարունակել մասնակցել տարբեր մրցաշարերի»,- նշել է Նադալը:
Հիշեցնենք, որ ATP վարկանիշում Նադալն այժմ երրորդ տեղում է և զիջում է սերբ Նովակ Ջոկովիչին և շվեցարացի Ռոջեր Ֆեդերերին։