Շվեյցարիայի լավագույն մարզիկի հավակնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել ամենամյա Credit Suisse Sports Awards 2014-ի թեկնածուները: Այս տարի Շվեյցարիայի լավագույն մարզիկի կոչմանը հավակնում են Դարիո Կոլոնյան, Կարիմ Հուսեյնը, Էնդի Շմիդը, Սանդրո Վիլետան, ինչպես նաև՝ թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը և Ստեն Վավրինկան:

Հիշեցնենք, որ Ստեն Վավրինկան 2014-ին դարձել էր Ավստրալիայի բաց առաջնության հաղթող, ինչպես նաև՝ Ռոջեր Ֆեդերերի հետ միասին Շվեյցարիայի համար նվաճել էր Դևիսի գավաթը:

Թենիսիստների հիմնական մրցակիցները Սոչիի օլիմպիական չեմպիոններ Դարիո Կոլոնյան, Յուրի Պոդլադչիկովը և Սանդրո Վիլետան:

 




Լրահոս