
Սիցիլիական «Պալերմո»-ի հարձակվող Պաուլո Դիբալան հրաժարվել է հանդես գալ Իտալիայի ազգային հավաքականում:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է հանդես գալ իր թիմում, սակայն վերջինս մերժել է:
Դիբալան հույս ունի, որ հրավեր կստանա Արգենտինայի հավաքականից: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պաուլո Դիբալան մասնակցել է 13 խաղի և դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: