Պաուլո Դիբալայի կորոնավիրուսի հերթական թեստը կրկին դրական է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հանձնած կորոնավիրուսի 4-րդ թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել, հաղորդում է El Chiringuito-ն: Նշվում է, որ արգենտինացին այժմ պետք է ավելի ինտենսիվ բուժման կուրս անցնի, քանի որ թուրինյան ակումբը ծրագրում է մայիսից սկսել նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը: Հիշեցնենք, որ Դիբալայի եւ նրա ընկերուհու` Օրիանա Սաբատինիի մոտ վարակը հաստատվել էր մարտ ամսին: Ապրիլի սկզբին Դիբալան հանձնել էր 2-րդ թեստը, որը բացասական էր եղել, սակայն 3-րդը թեստը կրկին դրական արդյունք էր ցույց տվել:
Իտալական ակումբներին մայիսի 4-ից կթույլատրվի անցկացնել անհատական մարզումներ, իսկ մայիսի 18-ից` թիմային:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս