Արդեն հայտնել էինք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների մասով դատավճիռը:
Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության նախկին պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը, տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի նախկին պետ Վահագն Խաչատրյանն ու աշխատակազմի վճարումների ծառայությունում՝ որպես Երևան քաղաքի վճարային խմբի նախկին տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Իսկ Սամվել Էլբակյանի, Հրանուշ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Համլետ Մարտիրոսյանի, Արթուր Սուքիասյանի, Սարգիս Սարգսյանի, Համլետ Մարտիրոսյանի, Բագրատ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը, դատարանի վճռով, պայմանականորեն չի կիրառվի:
Նշենք նաև, որ Վազգեն Խաչիկյանից բռնագանձվեց Ախթալա քաղաքում և Երևանի Աբովյան փողոցում նրա անունով գրանցված բնակարանները, անձնական խուզարկությամբ հայտնաբերված samsung մակնիշի հեռախոսը:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում