Եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ.«Ազատամարտիկների դաշինք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարությունը հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

«Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ: Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:

Ազատամարտիկները նաև հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ արել մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոյի» Մանվել) և Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել:




Լրահոս