
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի՝ 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս ծրագրերով նախատեսվում է խթանել մարզի զարգացման գործընթացները, համաչափ զարգացումը, բարելավել բնակչության կենսամակարդակը, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ զարգացման համար: