Որքան է կազմում միջին աշխատավարձը ՀՀ-ում. մարզերը վատ վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում` ոգեւորված հայտարարելու, թե ամեն քայլ ձեռնարկում են ՀՀ մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ, սակայն ստեղծված պատկերը հակառակն է ապացուցում: Ե՛ւ գործազուրկների թվով, ե՛ւ աշխատավարձի չափով ՀՀ մարզերը գտնվում են ավելի վատ վիճակում, քան Երեւանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 194 հազար դրամ` մոտ 400 դոլար:

Հայաստանում միջին ամսական ցածր աշխատավարձը ՀՀ Արագածոտնի մարզում է գրանցվել. այն կազմել է 122 հազար դրամ: Այս առումով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ միջին աշխատավարձը կազմել է 132 հազար դրամ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում է աղքատության ամենաբարձր ցուցանիշը` մոտ 44 տոկոս: Նաեւ նշենք, որ նախորդ տարի ամենաշատ գնաճն էլ արձանագրվել է Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում՝ 3.1-3.2 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս