«Հայաստանում սկսվել է մարդաորսը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարող՝ ոչ լեգիտիմ, վարչախմբի կողմից սկսած բռնարարքները սկսել են անհանգստացնել մեր համերկրացիներին մի ժամանակ, երբ մարդու իրավունքների պաշտպան հորջորջվողի դողերոցքով բացվող բերանով ազդարարվում էր ուժային կառույցների կողմից կատարած ՛՛գերազանց՛՛ աշխատանքը, աշխատանք, որ տեսնում ենք երկրի ապագայով մտահոգ՝ այս իշխանությունների հանդեպ բացառապես ընդիմադիր կեցվածք որդեգրած, քաղաքացիների նկատմամբ կատարվող բռնարարքներով՝ ազատամարտիկ հերոսներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի և այլոց…

Այսօր արդեն թափթփուկի արյունոտ ձեռքերը հասան նաև քաղաքական գործչին՝ Արամ Մանուկյանին, մարդ, որ դեռևս 23 տարիներ ի վեր հպարտորեն ընթերցում էր Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագիրը, Ազգային ժողովի ամբիոնից պայքարում մի բուռ մնացած հայրենիքում ծայր առած թալանի անցկացման դեմ՝ երկրի Սահմանադրությամբ անգամ օժտված լինելով անձեռնմխելիությամբ…

Ելնելով վերագրյալից, «Հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը.

• Խստորեն դատապարտում է բաշիբոզուկների կողմից իրականացվող տմարդի արարքները.

• Պահանջում երկրի ոստիկանապետից հստակ ու անհետաձգելի գործառույթներ իրականացնել՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ոչ միայն կատարողներին, այլև դրանց ուղորդողներին.

• Անել ամեն հնարավորը հետագայում բացառելու նման անմարդկային դրսևորումները:

«Հանուն արդարության» հասարակական կազմակերպության
Քաղաքական խորհուրդ ՀԿ նախագահ՝ Վարդան Գրիգորյան




Լրահոս