Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրուցելուց հետո ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենք այսօր ձեռնպահ կմնան գործողություններ իրականացնելուց։
«Մենք չենք խանգարի, որպեսզի ոստիկաններն այստեղ անհրաժեշտ գործողություններ իրականացնեն։ Վաղը, ժամը 11-ին կհավաքվենք հիվանդանոցում, և կախված նրանից, թե ոստիկանությունն ինչ պատասխան կտա մեզ, կորոշենք հետագա քայլերի հաջորդականությունը», – նշեցին հավաքված ազատամարտիկները։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են գտնել Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողներին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում