Սա վերջին կաթիլն էր· ազատամարտիկները կգտնեն և կպատժեն մեղավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մի խումբ ազաատամարտիկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի դիմաց են, որտեղ գտնվում է Սմբատ Հակոբյանը:

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյան Armlur.am-ի հետ զրույում ասաց, որՙ եթե պատվիրատուներին չգտնեն, ապա իրենք իրենց ձևերով են գտնելու և պատժելու· «Սա ոչ թե նրանց ուժեղ լինելու մասին է խոսում, այլ մեր թույլ լինելու մասին: Սա արդեն վերջին կաթիլն էր», ասաց նա:

Հավելենք, որ ազատամարտիկները դեռևս հստակ չգիտեն, թե ինչ հետագա քայլեր են անելու:

Հիշեցնենք, որ երեկ «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո, երբ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ ելույթներ հնչեցին, նրանցից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ երթից անմիջապես հետո բռնություն կիրառվեց, նրան 5 հոգով ծեծել էին` ներկայանալով որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ:

Մանրամասները տեսանյութում` քիչ անց




Լրահոս