
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի բացահայտում բոլորն են պահանջում: Armlur.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ այս հարցը գտնվում է իրավապահների տիրույթում:
«Հարձակման հետ կապված պետք է պարզել և պատժել»-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքում, իսկ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել նաև ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Սարգսյանը:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում