
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի գինը 2009թ.-ի մայիսից առաջին անգամ իջել է 58 դոլարից 1 բարելի դիմաց: Մեկ շաբաթվա ընթացքում նավթը Նյու Յորքում էժանացել է 8 դոլարով կամ 12%-ով:
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն, նավթի գների նվազումը կարող է բացասաբար ազդել այնպիսի արագ զարգացող երկրների պահանջարկի վրա, ինչպիսին է Ռուսաստանը, որտեղ կարող են ռեցեսիայի համար պայմաններ ստեղծվել:
Մասնագետների խոսքով, նավթի գնի նվազումը կանգ առնելու նախանշաններ առայժմ չկան, տեղեկացնում է ТАСС-ը: