
Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է Շվեյցարիայի 2014թ. լավագույն մարզիկ: Նշենք, որ նա արդեն վեցերորդ անգամ է դառնում Շվեյցարիայի տարվա լավագույն մարզիկ:
Այս տարի երկրորդ տեղը զբաղեցրել է 2013-ի լավագույն մարզիկ ճանաչված դահուկորդ Դարիո Կոնոլյան, իսկ եռյակը եզրափակել է Ֆեդերերի թիմակից Ստանիսլաս Վավրինկան: