«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընդգծել է, որ այնքան էլ չի հասկանում, թե մրցաշրջանի արդյունքներով ինչու է ճանաչվել Հոլանդիայի լավագույն մարզիչ: Նա կարծում է, որ այլ արժանի թեկնածուներ կային:
«Ինձ հակասական զգացումներ են պատել: Բրազիլիայի աշխարհի առաջնության ժամանակ մենք ընդամենը երրորդն էինք, իսկ Հոլանդիայում կան օլիմպիական տիտղոսներ նվաճած բազմաթիվ մարզիչներ: Ես նույնիսկ չէի պլանավորել ներկայանալ մրցանակաբաշխությանը, չէ՞ որ չէի մտածում, որ կարող եմ հաղթել, բայց, այնուամենայնիվ որոշում կայացրի մասնակցել», – նշել է նա: