
Վերջին շաբաթներին փոխարժեքի տատանումներն ազդել են նաև «Էյր Արմենիա» ընկերության վրա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը նշեց, որ չկայացած թռիչքների համար տոմսերի փոխհատուցում են ստացել մոտ 2800 ուղևոր:
«Հիմա էլ մենք ամենապայծառ ֆինանսական վիճակում չենք, բայց նոր ներդրողի հայտնվելով հուսով ենք շտկել իրավիճակը: Մեզնից ոչ մեկ չի պատրաստվում սկսած գործը կիսատ թողնել», – ընդգծել է Ավետիսյանը:
Տնօրենը հույս հայտնեց, թե այլևս փորձ չի արվի իրենց՝ ճանապարհից հեռացնելու, իսկ նման դեպքում էլ կարծում է, որ նոր հովանավորներն իրենց կողքին կլինեն: