Անգլիական ակումբները հետաքրքրված են Պոլ Պոգբայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական մի քանի սուպերակումբներ ցանկանում են ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Նրան ձեռք բերելու համար կպայքարեն «Մանչեստեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:

Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն ֆունտ ստեռլինգ: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են այլ անգլիական ակումբներ ևս` «Մանչեստեր Սիթի»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆրանսիացին մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 3 գոլի, 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լրահոս