Ոչ թե միայն ազատամարտիկների, այլ ընդհանրապես բռնություններին շատ վատ եմ վերաբերվում: Այսօր «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության հինգերորդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե դա տեղի է ունեցել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրամանով` նա նշեց.
«Հաստատ Երանոսյանը չի արել: Ասում են, կարողա իրա ծանոթներից կան մեջները, կամ էտ օրն իրենց հետ են եղել, իրեն չեն ծեծել, տենց բաներ են ասում», – հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ տեղեկություններ կան, թե ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել Լյովա Երանոսյանի հրամանով: Նշենք նաև, որ այսօր երիտասարդ երկրապահների համագումարին ներկա էր նաև Լյովա Երանոսյանը:
Լրագրողների հետ զրույցում գեներալը նաև անեկդոտ պատմեց, Մանրամասները՝ Armlur.am-իտեսանյութում