ԵՐԿՈՒՍԸ ԲՈՒԺՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 44 օր է անցել Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհի դեպքից, սակայն դեռեւս 2 հոգի Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նորայր Դավիդյանցի բնութագրմամբ՝ «հիվանդների մոտ նկատվում են դրական տեղաշարժեր»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաք-համերգի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունից վիրավորվել էր 144 հոգի, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Եւ ողջ հանրապետությունում մինչ օրս չեն կարողացել պարզել, թե ովքեր են այդ չարաբաստիկ փուչիկները հրապարակ բերել, եւ ինչ գազով են դրանք լցված եղել:




Լրահոս