Լուի վան Գալը՝ Բեյլին ձեռք բերելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին ձեռք բերելու ցանկության մասին լուրերը:

«Չեմ պատրաստվում մեկնաբանել այդ լուրերը: Այդ մասին կխոսեմ ակումբի ղեկավարների հետ, ոչ թե լրագրողների»,- նշել է Վան Գալը:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ լուրեր են շրջանառվում, թե  «Մանչեստեր Յունայթեդ»-ը պատրաստ է 153 միլիոն եվրո վճարել ուելսցի կիսապաշտպանի համար:




Լրահոս