Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իր խոստումը չի կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք նախորդ տարի մարտին են կրճատվել, այսօր հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր, որ մինչեւ տարեվերջ կմարվի բոլոր նաիրիտցիներին պարտք մնացած աշխատավարձերը: Սակայն նախարարն այդպես էլ իր խոստմանը տեր չի եղել:

Քանի որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կրճատման տակ ընկած աշխատակիցներին չի փոխանցել իրենց հասանելիք 12-14 ամսվա աշխատավարձը: Նաիրիտի աշխատակիցը, ում անունն է Արմեն, Armlur.am-ին փոխանցեց, որ իրենք՝ ավելի քան տասը հոգով այս խնդրին լուծում տալու նպատակով գնացել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ իրենցից պահանջել են նախարարությունից ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ իրենք «Նաիրիտի» աշխատակիցներ են: Սակայն ծանր վիճակում հայտնված քաղաքացիներին թույլ չեն տվել նույնիսկ նախարարության շենք մտնել: Ինչից բարկացած աշխատակիցները կրկին ստիպված են եղել դիմել ՄԻՊ-ին, սակայն ոչնչով չեն կարողացել հուսահատ քաղաքացիներին օգնել:

Ի դեպ, «Նաիրիտի» աշխատակիցները Armlur.am-ին տեղեկացրեցին նաեւ, որ գործարանի տնօրինությունը եւս չի ցանկանում հանդիպել իրենց հետ. այնտեղ նույնպես իրենց առջեւ դռները փակ են:




Լրահոս