ՆԱՏՕ-ն մերժեց Ուկրաինային՝ Մոսկվային չզայրազնելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի որոշումը՝ կապված ՆԱՏՕ-ի հետ, խոսում է Կիևի և Մոսկվայի միջև խորը տարաձայնությունների մասին. գրում է The Wall Street Journal-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը վերացնում է դաշինքներին մասնակցելու արգելքը: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է մի քանի տարի ձգվել:

Ամերիկյան թերթը նշում է, որ Կիևի գործողություններն արագ բացասական արձագանք են ստացել Ռուսաստանում: Մոսկվան գտնում է, որ Ուկրաինան չի համապատասխանում դաշինքի անդամակակցության պահանջներին ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ քաղաքականապես: Պարբերականը գրում է, որ Կիևի որոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ մեծ մասամբ սիմվոլիկ է, բայց, այդուհանդերձ, Ուկրաինայի գործողությունները խոսում են Ռուսաստանի հետ խորը հակասությունների մասին:

Թերթը գրում է, որ ՆԱՏՕ-ին մոտ ժամանակներս անդամակցելու Ուկրաինայի շանսերը գրեթե զրոյական են, քանի որ դաշինքի անդամները, հատկապես՝ Եվրոպայում, չեն ցանկանում հակամարտության մնեջ մտնել Մոսկվայի հետ:




Լրահոս